News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները չեն կարծում, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը ինչ-որ կերպ մատնացույց է անում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի մեղքն այս հանցագործության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, որը Սինգապուր է ժամանել մասնակցելու Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բոլթոնը նշել է, որ Թուրքիայի իշխանությունների տրամադրած այդ ձայնագրությունն անձամբ չի լսել, սակայն հերքել է լրագրողների ենթադրությունները, որ այն ցույց է տալիս սաուդցի արքայազնի մեղքը: «Չեմ կարծում, որ դա այն եզրահանգումն է, որին եկել են դա լսող մարդիկ: Դա որոշակիորեն սաուդյան իշխանությունների դիրքորոշումը չէ»,- նրա խոսքն է մեջբերել Bloomberg-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ