News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը սահմանափակված էր «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներով, եւ Հանձնաժողովն, ըստ էության, ոչ մի դեր չէր խաղում գազի սակագների սահմանման հարցում:

Գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց հանձնաժողովի ղեկավար, լուծարված խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի դիտարկմանը ներկայացված համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Նշենք, որ քննարկման համար փաստաթղթերը ներկայացվել էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը, իր հերթին, խոստովանեց, որ իրենց կառույցի գործառույթները իսկապես սահմանափակված են եղել եւ 2018-ին գազի սակագների քննարկմանը չեն կարողացել գործուն մասնակցություն ունենալ, քանի որ սակագները արդեն սահմանված  էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված համաձայնագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ