News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

2019-ի թվականի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի հատկացումները ավելացել են 65 մլրդ դրամով, իսկ ՊՆ-ի հատկացումները՝ 30 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանը:

Նրա խոսքով, պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են բյուջեի 20 տոկոսը եւ ՀՆԱ-ի՝ 4 տոկոսը:

«Հնարավոր ռազմական գործողությունների սկսման արդյունքում հնարավոր է նաեւ վերաբաշխում եւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր հաջորդ պատերազմին: Դա մեզնից պահանջում է նաեւ բավարար բյուջետային հատկացումներ: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ոլորտում ավելացումներն ուղղված են հրթիռահրետանային սպառազինությանը, ՀՕՊ-ին եւ ռազմական կարիքների համար այլ միջոցներին: ՌԴ-ի հետ կնքած վարկային համաձայնագրի շրջանակներում ավելանալու են մեր հրթիռային կարողությունները: Հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվել են մի շարք հավակնոծ ծրագրեր, որոնք իրականացումը ավելացնելու է մեր ԶՈՒ-ի կրակային հնարավորությունները»,-հայտարարեց Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով, միջոցառումներ են իրականացվելու առաջնագծում ծառայություն անցնող զինծառայողների դրամական, բնակարանային ապահովման ոլորտում. «2019-ի բյուջեում նախատեսված է զինծառայողների աշխատավարձերի հավելում, այն կազմում է 370 մլն դրամի չափով: ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներից 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինծառայություն անցնող զինծառայողների պարգեւատրմանը»:

Կորյուն Նահապետյանը ցավով նշեց, որ 2019-ի բյուջեով նախատեսված չեն գիտական ու գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար բավարար միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունվարից գազի գինը չի բարձրանա. այս հարցը քննարկել են Փաշինյանն ու Պուտինը. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
Սանկտ Պետերբեւրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, սակայն զրույցի մանրամասները նա հրաժարվում է հայտնել...
Հորդորում ենք կառավարությանը սկսել ՌԴ–ի ռազմական ներկայության պայմանները վերանայելու գործընթաց. «Սասնա ծռեր»
Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որեւէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան...
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի նոր կառավարության հետ կառուցողական երկխոսության. Զախարովա
Մենք կառուցողական երկխոսության ենք տրամադրված Հայաստանի նոր խորհրդարանի եւ կառավարության հետ, որը շուտով կձեւավորվի…
«Ժամանակ». Գազը կթանկանա
Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին...
Հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատարը Եկատերինբուրգում կմասնակցի օպերատիվ զորահավաքի
Գեներալ-մայոր Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը․․․
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին․․․
Partner news