News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից նվազել էր մինչեւ 165 դոլար, ինչի արդյունքում արձանագրվել էր 8.9 մլրդ դրամի շահույթ: Այս մասին Գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց հանձնաժողովի ղեկավար, լուծարված խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Այս գումարը, ինչպես նշեց Մելքումյանը «Գազպրոմ-Արմենիա»-ն յուրացրել է:

«Փաստացի սահմանին գինն ընկել էր, իսկ ավելացած գումարը «Գազպրոմ-Արմենիա»-ն պահել էր: Հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչ է արել ընկերությունն այդ միջոցները», - ասաց Մելքումյանը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ