Հայաստանի մանրածախ առեւտրաշրջանառությունում անկանխիկ շրջանառության աճը 2019 թվականին Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է եւ համարվում է ստվերային շրջանառության դեմ պայքարի կարեւորագույն գործիք: Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Նրա խոսքով Հայաստանում անկանխիկ գործառնությունների աճի համար կա համապատասխան ենթակառուցվածք, գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն բանկային վճարային քարտեր, որոնք ընդունվում են գրեթե բոլոր առեւտրի կետերում:
Այս առնչությամբ Փաշայանը կոչ արեց քաղաքացիներին, ովքեր համերաշխ են երկրի ֆինանսական իշխանությունների հետ «ստվերի դեմ» պայքարում, ապրանքների եւ ծառայությունների վճարման ժամանակ ավելի հաճախ օգտվել բանկային քարտերից:
Հարկային մարմինների համար մեկ այլ առաջնահերթ խնդիր կլինի հարկերի վճարման մշակույթի ձեւավորումը, որը ենթադրում է, որ ֆիզիկական անձինք առանց հարկային գործակալների` իրավաբանական անձանց, հարկեր կվճարոեն:
Big Data-ի օգտագործումը հարկային վերլուծության մեջ նույնպես առաջնային խնդիր է ՊԵԿ-ի համար:
«Սա թույլ կտա օպտիմալացնել հարկային մասնագետների աշխատանքը, կենտրոնանալ թիրախային հարկատուների վրա եւ նվազեցնել հարկային միջամտությունը անմիջապես բիզնես գործընթացներում», - ասաց Փաշայանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Դրա համար կկիրառվեն քաղաքացիների ID քարտերը, որոնք կուտակային կդառնան: Սա թույլ կտա երկրի ֆինանսական մարմիններին տեսնել բնակչության «ձախ» եկամուտները: