News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ի ուրախություն մեզ բոլորիս պետք է ասեմ, որ արդեն իսկ մենք բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով մենք կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխխոսնակ, ԱԺ գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Սա ոչ պոպուլիստական հայտարարություն է, որովհետեւ եւ նախարարը, եւ ՀԾԿՀ ղեկավարը արձանագրեցին, որ կան ռեալ այն գործոնները, որոնցով կարող ենք դա իրականացնել»,-ասաց Մելքումյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվա կեսերին իրենց հանձնաժողովը կկազմակերպի մեծ ասուլիս, որտեղ հստակ հաշվարկներով կնշեն, թե որ ռեզերվների հաշվի է հնարավոր այդ նվազեցումն ապահովել:

«Խոսքը միայն սահմանին գազի գնի նվազման մասին չէ: Մենք առաջին անգամ համերաշխ աշխատելով կառավարության գործընկերների հետ, եւ նրանք համաձայնեցին ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք անհերքելի են»,-ընդգծեց Մելքումյանն ու հավելեց. «Հուսով եմ, որ փետրվարի 1-ից մեր ժողովուրդը կունենա այն սակագինը, որն իրեն այս փուլում անհրաժեշտ է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ