News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը  որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թեեի հոկտեմբերին հայտարարել էր, որ մասնակցելու է:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Որպես նորաստեղծ քաղաքական ուժ, «Այլընտրանք» կուսակցությունը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Այդ մասին նաեւ պաշտոնապես հայտարարվել է հոկտեմբերի 20-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարում: Ի սկզբանե կուսակցությունը նպատակ է ունեցել միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանզի Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, կառավարության ծրագրում նախապես սահմանված ընտրությունների անցկացման ակնկալվող ժամկետը, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունը  տալիս էին այդ հնարավորությունը: Նոր Ընտրական օրենսգրքի տապալումը  եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստը էականորեն սահմանափակեցին նորաստեղծ քաղաքական ուժի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակահատվածում միայնակ եւ արդյունավետ մասնակցության հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, վերջին  օրերին կուսակցությունն այլ ձեւաչափով  արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով ակտիվ  շփումներ ,  տեսակետների ճշգրտումներ եւ քննարկումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ: Այդ հանդիպումները եղել են ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, որոշ դեպքերում, մեր նախաձեռնությամբ:

Ստեղծված քաղաքական իրավիճակի եւ մեր գործընկերների հետ վերը նշված շփումների արդյունքում «Այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ հաշվի առնելով

ա) որ ներկայումս գործող հին Ընտրական օրենսգիրքը շեշտակիորեն նվազեցնում է, հատկապես, նոր ձեւավորված քաղաքական ուժերի՝ ընտրություններին նման կարճ ժամանակահատվածում արդյունավետ  մասնակցելու  հնարավորությունը՝ կապված անցողիկ բարձր շեմի, բարձր ընտրագրավի, խորհրդարան անցնող քաղաքական ուժերի մինիմալ քանակի նվազեցման եւ, որ ամենակարեւորն է՝ «ռեյտինգային» կոչվող համակարգի առկայության հետ, որը խորհրդարանական հանրապետության պայմաններում ընտրությունները դարձնում է առավել ապաքաղաքական՝ ոչ թե քաղաքական ուժերի, այլ անձերի ընտրություն,

բ)  արտահերթ ընտրությունների՝ դեկտեմբեր ամսին անցկացնելու որոշումը, ինչը նորաստեղծ քաղաքական ուժի համար մեծ ճիգեր է ենթադրում շատ  կարճ ժամանակահատվածում նման մասշտաբի ռեսուրսների մոբիլիզացիա իրականացնելու, ի հեճուկս քաղաքական դաշտի սպասումների, որ ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին,

գ) ինչպես նաեւ «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարի այն հայտարարությունը, որ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին օլիմպիական սկզբունքով, այն է՝ մասնակցություն հանուն մասնակցության, որ մենք չենք մասնակցի ակնհայտ ելքով որեւէ քաղաքական գործընթացի, մեր քաղաքական ներուժն ու մարդկային ռեսուրսները չենք փոշիացնի հանուն ամբիցիաների եւ իրականությունից կտրված որոշումներ չենք կայացնի

 «Այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը  որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հարգելի հայրենակիցներ

Ինչպես արդեն նշել էինք, մեզ համար ռազմավարական նպատակ չէր դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելը:

Մեր նպատակն է կայուն ակտիվությամբ երկարաժամկետ  գտնվել քաղաքական դաշտում, մասնակիցը եւ նախաձեռնողը լինել կարեւոր հասարակական-քաղաքական գործընթացների՝ մերժելով ընտրությունից-ընտրություն ակտիվանալու պրակտիկան՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական դաշտի կայունացմանն ու կայացմանը: Այդ կայացման համար, ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարեւոր է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը եւ ռեյտինգային համակարգի իսպառ վերացումը: Կարծում ենք, որ նոր խորհրդարանի առաջին քայլերից մեկը պետք է լինի հենց այդ փոփոխությունը եւ հույս ենք հայտնում, որ նոր Ընտրական օրենսգրքի եւ անհրաժեշտ ինստիտուցիոնալ պայմանների ձեւավորման պայմաններում գալիք խորհրդարանը կդրսեւորի անհրաժեշտ քաղաքական կամք նոր ընտրություններ անցկացնելու համար, որտեղ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը կունենան մասնակցության հավասար հնարավորություն եւ ստարտային հավասար պայմաններ:

Այս ամենով հանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա  գտնում ենք, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է , իսկ առաջիկա ընտրական գործընթացին մասնակցող  քաղաքական ուժերին մաղթում ենք հաջողություն, քաղաքական կոռեկտ եւ հասուն պայքար՝ հանուն Հայաստանի բարօրության:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ