Ես բարեկամաբար զգուշացնում եմ, որ եթե ոմանք կփորձեն օրինակ քվեաթերթիկների հաշվման ժամանակ օգտվելով նրանից, որ ասենք հեռավոր մի գյուղում հանձնաժողովի անդամներն իրենց ընտանեկան կապալի անդամներն են, վերցնել որեւէ թեկնածուի քվեաթերթիկ եւ դնել մեկ այլ թեկնածուի քվեաթերթիկների հետ հիշեն քրեական օրենսգիրքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով առաջիկա ընտրություներին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Սնյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում:
«Բոլոր տեղամասերը բացել եմ տալու, հատ-հատ, մեկ-մեկ: Հույս ունեմ, որ նոր խաղի կանոնները կլինեն բոլորի համար ընդունելի եւ որեւէ մեկը չի փորձի հին մեթոդներով նոր համակարգում առաջնորդվել: Շատ խիստ է լինելու պատիժը»,-ասաց նա: