News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր երկիրը թեւակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ եւ ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման եւ հավասար հնարավորությունների մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշեց. «Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու եւ Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար:  Մեկ  անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր քան երբեւէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների դեմ հանդիման:

Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետեւաբար նաեւ ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:

Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու եւ երկրորդ բեւեռ ձեւավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից: Դաս կարող է անել միայն այն ուժը, որը վեց ամիս շարունակ փաստարկված քննադատել է Փաշինյանի կառավարությանը: Իսկ այդ ուժը հանրապետականն է:

Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի: Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում եւ կարմիր գծերի պահպանում:

Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջեւ կանգնած են շուրջ 600 մարդ:

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:

Ազգային եւ քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի եւ Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ եւս ոչինչ  չստացանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ