News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։

Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձեւավորելու դրույթը,  փաստորեն չի կատարվել։

Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,–ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ ինքը ԱԺ–ում խմբակցության ղեկավարը կլինի
Ձայների հավաքած քանակով առեւտուր չի գնում...
«ՔՈ»–ի քարոզարշավն Ապարանում խոչընդոտելու դեպքով քրգործ հարուցվեց
Պահանջել է նրանցից հեռանալ, ապա, մերժում ստանալով, վիճաբանել է պատգամավորության թեկնածուների հետ...
ՀՅԴ–ն սուր քննադատության է ենթարկելու իշխանության վարած սխալ քաղաքականությունը. Արսեն Համբարձումյան
Արսեն Համբարձումյանը շեշտում է՝ ՀՅԴ–ն շարունակելու է գործունեությունն արտախորհրդարանական ճակատում, ընդդիմադիր դաշտում...
Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրող է եւ շատ կարեւոր գործընկեր․․․
Մալաթիայում սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը
«Այս մարդիկ են աջակցել դաշինքին և անձամբ ինձ...»
European Policy Centre․ Փաշինյանի համար ժամանակն է կյանքի կոչել «նոր Հայաստանի» տեսլականը
Նրանց կարծիքով՝ ստանալով խորհրդարանական ուժեղ մեծամասնություն, Փաշինյանը պետք է հաջողի երեք հիմնական ոլորտներում․․․
Partner news