News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. հոկտեմբերին գրանցվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%, ընդ որում՝ բնականոն գնաճը նույնպես փոքր ինչ դանդաղել է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կլինի կայուն եւ 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում։

Համաշխարհային տնտեսության աճի միտումները պահպանվում են, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը աստիճանաբար խստացնում են դրամավարկային քաղաքականության պայմանները: Միաժամանակ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը փոքր ինչ թուլացել է, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների կրճատմամբ եւ շինարարության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ:

Միեւնույն ժամանակ, գնահատվում է, որ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպող ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքը 2019 թ-ին նույնպես կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ դրամավարկային պայմանների ներկա չափը բավարար խթանող է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը:

Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետում դրա աստիճանական չեզոքացման հեռանկարով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռեւս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը գնահատում է նաեւ, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին եւ թե՛ ներքին գործոններով: Գնաճի եւ տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2018 թ. նոյեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ (վիդեո)
Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական www.acba.am կայքէջում...
Երեւանում բացվեց «Ամերիաբանկի» «Նոր Նորք» մասնաճյուղը (ֆոտո)
Նոր մասնաճյուղը կաշխատի երկարացված աշխատանքային օրվա ռեժիմով…
Յունիբանկը միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերը հաստատում է հաշված րոպեների ընթացքում
Հայտերի ձեւակերպման եւ վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ, Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս...
IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին
Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ…
«Սմարթ» հաշվի բացում հեռահար եղանակով․ Ամերիաբանկի նորարարական առաջարկը
«Սմարթ» հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ․․․
Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկի կողմից. անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում հանդես է գալիս բոլորովին նոր առաջարկով...
Partner news