News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարքով քննադատական հարձակումների է ենթարկում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Նրան վրդովեցրել է Եվրամիության բանակ ստեղծելու Մակրոնի կոչը։

«Էմանուել Մակրոնը առաջարկում է սեփական բանակ ստեղծել՝ Եվրոպային ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ռուսաստանից պաշտպանելու համար։ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Գերմանիան էր (կռվում)։ Եւ ինչո՞վ դա վերջացավ Ֆրանսիայի համար։ Նրանք (ֆրանսիացիները) սկսեցին Փարիզում գերմաներեն սովորել՝ մինչ ԱՄՆ-ը կգար։ Վճարեք ՆԱՏՕ-ի համար կամ ո՛չ»,- գրել է Թրամփը։

Մեկ այլ թվիթում նա քննադատել է Ֆրանսիայի առեւտրային քաղաքականությունը․ «Ինչ վերաբերում է առեւտրին, Ֆրանսիան գերազանց գինի է արտադրում, սակայն ԱՄՆ-ը՝ եւս։ Խնդիրն այն է, որ Ֆրանսիան դժվարացնում է ամերիկյան գինիների վաճառքը Ֆրանսիայում եւ մեծ վարձեր է պահանջում, իսկ ԱՄՆ-ը հեշտացնում է ֆրանսիական գինիների վաճառքը՝ շատ փոքր վարձեր պահանջելով։ Դա անարդար է եւ պետք է փոփոխվի»։

«Խնդիրն այն է, որ Մակրոնի վարկանիշն իր երկրում շատ ցածր է՝ 26 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը մոտ 10 տոկոս է կազմում։ Նա պարզապես ցանկացել է ուշադրությունը շեղել։ Ի դեպ, չկա ավելի ազգայնական երկիր, քան Ֆրանսիան է, շատ հպարտ ժողովուրդ է, եւ դա արդար է»,- Թվիթերում գրել է Թրամփը, ապա հավելել․ «Կրկին հզորացնենք Ֆրանսիան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ