News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կապահովի բարեկամական հարեւան պետության անվտանգությունը։ Նորությունների դաշնային գործակալության հետ զրույցում, գնահատելով միջազգային անվտանգության ապահովման մեջ Մոսկվայի դերը, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։

«Հարկ է նշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Այս երկրի հետ մեզ ջերմ, կառուցողական, բարիդրացիական հարաբերություններ են կապում, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Էլ չեմ ասում այն մասին, որ ռուս եւ հայ ժողովուրդները եղբայրական են։

Անշուշտ, մենք համատեղ ռազմավարություն ենք մշակել ահաբեկչության դեմ պայքարում եւ հավատարիմ ենք դրան, ինչպես նաեւ համատեղ պատասխանատվություն ենք կրում ՀԱՊԿ-ի մեջ ներառված բոլոր պետությունների անվտանգության ապահովման համար։ Եւ պատրաստ ենք դիմակայել բոլոր վտանգներին՝ որտեղից էլ դրանք գան»,- նշել է Շվիտկինը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news