News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պեկինը կշարունակի ողջ տարածաշրջանի աճին աջակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի ասոցիացիայի գագաթաժողովում՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ Չինաստանը կարող է քաղաքականության մեջ ճշգրտումներ մտցնելով, կարգավորումներ անելով (օրինակ՝ բիզնեսի գրանցման հարցում) կամ հարկերի եւ տուրքերի բարեփոխումների միջոցով ակտիվացնել իր դանդաղկոտ տնտեսությունը։

«Չինաստանի դռներն ավելի լայնորեն կբացվեն, եւ երկիրը կշարունակի խորացնել բարեփոխումները։ Հենց բարեփոխումներն ու բաց լինելն են բերել Չինաստանին այնտեղ, որտեղ այսօր նա կա»,- ասել է Կեցյանը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային տարաձայնություններում փոխզիջում կլինի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը կհանդիպեն Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովում։ «Մենք հուսով ենք, որ բանակցությունները կընթանան փոխադարձ հարգանքի, հավասարակշռման, շահի եւ բարեխղճության հիման վրա, որպեսզի որոշումները երկու կողմի համար էլ ընդունելի լինեն»,- ասել է ՉԺՀ վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ