News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի փոստային Japan Post օպերատորը աշխատակիցների պակասի պատճառով Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում թողարկել է դրոններով փաստաթղթերի առաքման ծառայություն։

HighTech-ը, վկայակոչելով Japan Times-ին, գրում է, որ փոստային օպերատորը դեռեւս նոյեմբերի 7-ին է փորձարկել փաստաթղթերի առաքման համար նախատեսված դրոնները, որի ժամանակ անօդաչու սարքերը Մինամիսոմա եւ Նամի քաղաքների միջեւ 9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածք են առաքել մանկական նկարներ ու ամանորյա բացիկներ։ Թռիչքը 15 րոպե է տեւել։

Japan Post-ը կօգտագործի մինչեւ 2 կգ բեռ տեղափոխող 54 կմ/ժ արագությամբ դրոններ։ Սկզբում օպերատորը մտադիր է փոստ ու գովազդային բուկլետներ տեղափոխել, իսկ հետագայում ընկերությունը կսկի առաքել նաեւ փաստաթղթեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ