News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները համաձայնեցրել են Brexit-ի մասին տեքստը։ BBC-ն հայտնում է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է այս շաբաթ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո՝ երկու կողմերի պաշտոնատար անձանց կողմից՝ տեխնիկական մակարդակում։ Նոյեմբերի 14-ին կկայանա նախարարների խորհրդի հատուկ նիստ՝ նախագծի քննարկման համար։

Brexit-ի հարցում կռվախնձորն առաջվա պես ԵՄ անդամ Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության անդամ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հարցն է։ Երկու կողմերն էլ ուզում են Brexit-ից հետո քաղաքացիների, ապրանքների եւ ծառայությունների համար պահպանել այդ սահմանի թափանցիկությունը, սակայն դեռեւս որոշում կայացված չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ