News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից կհեռացնի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Միրա Ռիկարդելին՝ Մելանյա Թրամփի հետ վիճելու պատճառով։

Reuters-ը տեղեկացնում է, որ առաջին տիկինն ամուսնուն բողոքել է, թե ինքը դժգոհ է այն վերաբերմունքից, որ իր հանդեպ դրսեւորում է Միրա Ռիկարդելը։ Վերջինս Boeing-ի գործադիր տնօրենն էր, ինչպես նաեւ աշխատել է Թրամփի նախընտրական հանձնաժողովում։ Նրան իր տեղակալ է նշանակել Ջոն Բոլթոնը։

Աղբյուրները հայտնել են, որ առաջին տիկինն այդ մասին ուղիղ է խնդրել ամուսնուն։ Նրանց խոսքերով՝ երկու կանանց հարաբերությունները սրվել են հոկտեմբերին Մելանյայի աֆրիկյան շրջագայության ընթացքում, երբ առաջին տիկինը զգացել է, որ Ռիկարդելը ձգտում է հետ չմնալ իրենից՝ շրջագայության համար ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված միջոցների առումով։

Պարզվել է, որ Ռիկարդելին չեն սիրում նաեւ Անվտանգության խորհրդի աշխատակիցները, բացի Բոլթոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ