News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վանա լճի կազմավորումից 800 հազար տարի անց լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի ժանդարմերիայի կողմից լճում ջրասուզման վարժանքների ժամանակ նոր ձկնատեսակ է հայտնաբերվել։

Նշվում է, որ նոր ձկնատեսակը հայտնաբերվել է Արտամեդի հատվածում։ Այդ մասում որոշակի խորության վրա ջրի բաղադրությունը տարբերվում է լճի հիմնական բաղադրությունից։ Նոր հայտնաբերված ձկնատեսակը ապրում է որոշակի արեալում եւ չի լքում այդ հատվածը։

Տվյալ հատվածի ջրից նմուշ է վերցվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Մանրակրկիտ ուսումնասիրության է ուղարկվել նաեւ հայտնաբերված ձկնատեսակը՝ պարզելու դրա տեսակը։

Նշենք, որ աղի Վանա լճում մինչեւ այժմ բազմանում էր միայն հայտնի տառեխ ձուկը։

Տպել
Ամենաշատ