News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Դեմոկրատական կուսակցությունից Անտոնիո Վիլարայգոսան, որին վերջերս չհաջողվեց ընտրվել Կալիֆոռնիայի նահանգապետ, այժմ դարձել է Mercury`Թուրքիային սպասարկող լոբբիստական ընկերության համաղեկավար․ հայտնում է POLITICO-ն:

Չնայած Վիլարայգոսան ասել է, որ զբաղվելու է ռազմավարության մշակմամբ եւ ճգնաժամային կառավարմամբ, ինչը չի պարտադրում գրանցվել որպես լոբբիստ, սակայն նա ընկերության ամենահեղինակավոր աշխատողն է այն բանից հետո, երբ 2016-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությունը ուղղվեց նաեւ Mercury-ի դեմ: Վերջինս Վաշինգտոնի լոբբիստական երկու ընկերություններից էր, որոնք 2012-ին վարձակալվել էին Փոլ Մանաֆորտի եւ Ռիք Գեյթսի կողմից` եվրոպական վերլուծական կենտրոնի համար լոբբինգ կազմակերպելու նպատակով. Mercury-ին, ըստ Մյուլլերի,վերահսկում է Ուկրաինայի նախագահը եւ նրա կուսակցությունը:

Լրատվամիջոցը գրում է, որ Վիլարայգոսան 2013-ին` իր պաշտոնավարման ավարտին, սկսել է զբաղվել բիզնես խորհրդատվությամբ, որից հետո 2016-ին առաջադրվել է Կալիֆոռնիայի նահագապետի թեկնածու: Ընտրություններում հաջողության չհասնելով` նա ընկերոջ` Ֆաբիան Նունյեզի օգնությամբ հայտնվել է Mercury-ում: Ընկերությունը Կալիֆոռնիայի իր գրասենյակներում մոտ 40 աշխատող ունի, եւ ըստ Mercury-ի գործընկեր Մայք ԴուՀայմեի` ընկերությունն ակնկալում է, որ Վիլարայգոսան «լուրջ խաղացող» կդառնա նահանգում:

Տպել
Ամենաշատ