News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը, դեռեւս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչեւ վերջին պահը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:

Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլեւս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի  կազմակերպված պատգամավորներ են պետք:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից:

Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին:
Սակայն այս ամենից, միեւնույն է, թեժ պայքարիը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժամանակ». «Լիդիանը»՝ նախկինների կապիտա՞լ. ովքեր են հանքի շահագործման հետեւում
Այնպես որ, «Լիդիանը» ոչ միայն եւ ոչ այնքան օտարերկրյա կապիտալ է, այլ նաեւ...
«Ժամանակ». «Ախպերություն». Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել
Ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը...
«Փաստ». «Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. Պատրաստվում են դիմագրավել առաջիկա լուրջ «բոյերին»
Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել...
«Հրապարակ». Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները
Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետեւում նաեւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ...
«Ժողովուրդ». «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը
Վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել...
«Հրապարակ». Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց...