News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից: Նշված հայտարարագիրը Վահագն Իսահակյանը ներկայացրել է այն ժամանակ, երբ դադարեցրել է զբաղեցնել ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը:

Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցները ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 3 մլն ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1 415 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Նշենք, որ Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարել է զբաղեցնել 2018թ. մայիսի 24– ին: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին է նշանակվել նոյեմբերի 8–ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը
Սակայն արդեն Ամանորից հետո, երբ նոր ԱԺ-ն կսկսի լիարժեք գործել, միաժամանակ կազմված կլինի նոր կառավարությունը, կունենանք ...
«Հայոց աշխարհ». Ներդրումային քաղաքականությունը տապալված է
«Հրապարակ». Գործադիրի անդամների մեծ մասը չի ուզում վերադառնալ կառավարություն. փափագում է գնալ ԱԺ
Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ եւ...
«Փաստ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Իրաքում նորանշանակ ՀՀ դեսպանը
Հ. Փոլադյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ...
«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ
Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ...
«Իրատես». Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդեն իրար տակ են փորում
Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է եւ՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, եւ՛ ...
Ամենաշատ
Partner news