News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել եւս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաեւ Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաեւ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից եւ 2012-15թթ․-ին։

Օգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։ Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։ Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով». «Իմ քայլի» պատգամավոր
Դատարանի հանդեպ իշխանության ճնշումների մասին հայտարարությունները լկտի, նենգ ստեր են...
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու...
ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչ. «Իմ քայլի» պատգամավորի առաջարկը
Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է...
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին
Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Երեւանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին…
«Ժողովուրդ». Ինչպես են հայտնի պաշտոնյաները հասցնում «ծլկել» Հայաստանից. ՀՔԾ պետի ուշագրավ խոստովանությունը
Սաբոտաժ եւ ինֆորմացիայի արտահոսք...
«Փաստ». Իշխանություններն իրենց բովանդակային քննադատողների black list են կազմել. «սև ցուցակը» շատ խայտաբղետ է
Իշխանական վերնախավի հանձնարարությամբ տոտալ վերահսկողություն է սահմանվել...