News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա հորդորեց պատգամավորներին այդ օրը ներկա լինել, որ հնարավոր լինի բյուջեն հաստատել:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստը մի փոքր ուշ սկսվեց, որովհետեւ քվորում չկար: ԱԺ պատգամավորները ստիպված էին սպասել, մինչեւ եւս մի քանի պատգամավորներ կգրանցվեն, որ հնարավոր լինի շարունակել խորհրդարանի նիստը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Նախօրեին արդեն ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանել պատգամավորների հարցերին: Այժմ ելույթ են ունենում պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news