News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում,  նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր  դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաեւ հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ Իտալիայի հակակոռուպցիոն քաղաքականության փորձին ծանոթանալու նպատակով հայաստանյան պատվիրակության ճանաչողական այցի կազմակերպման հնարավորություններին, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցերին:

Իտալացի գործընկերը հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել