News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

2019 թվականի պետական բյուջեն իներցիոն է նաեւ իր մեթոդաբանության մեջ. վերջին տարիներին կառավարությունները փորձել են մեթոդաբանական երկու խնդիր լուծել. Առաջինը եղածի վրա հենված բյուջե, երկրորդը՝ ուզածի վրա հենված բյուջե: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով, չկա այն տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի՝ ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում, ինչ պետություն ենք ուզում սարքել:

«Մյուս իներցիոն հանգամանքը դա տասնամյակներ շարունակ իրեն սպառած մեթոդաբանություն է, որովհետեւ բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ-շուկայական մեթոդաբանության վրա, ինչ-որ իմաստով փորձելով մեղմել սոցիալական խնդիրները եւ հասնել լիբերալ-շուկայական տնտեսության ու սոցիալական արդարության հաշտեցման: Ցավոք, սոցիալական արդարությունը այս բյուջեում եւս արտահայտվում է ընդամենը մի քանի կետերով: Բյուջեի ամենախոցելի տեղը հենց սոցիալական ոլորտն է»,-ասաց Սեյրանյանը:

Նա ընդգծեց, որ լավ է, որ կառավարությունը շեշտադրում է աշխատանքի խրախուսումը, սակայն դա պետք է չափելի լինի, եթե որոշ ժամանակ հետո պարզվի, որ դա չի նպաստել, որ միկրոբիզնեսից մարդիկ անցում կատարեն միջին բիզնեսի, նշանակում է դա ընդամենը տուն պահելու խնդիր է լուծելու:

Սպարտակ Սեյրանյանը նաեւ մտահոգիչ համարեց բյուջեում կրթության եւ գիտության ոլորտներին հատկացված գումարների չափը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կառավարությունում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի 46 հայտ` շուրջ 1.9 մլրդ ընդհանուր ծավալով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ…
Առեւտրի եւ ներդրումների բրիտանական հանձնակատարը Հայաստանում է
Մարկ Փրիչարդը Հայաստանում է...
Նորագավիթի ավտոմաքսատունը մայիսի 25-ին չի աշխատի
Պատճառը մաքսատանն իրականացվող վերանորոգման աշխատանքներն են...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
«Մի քիչ ավելի կոռեկտ արտահայտվեք». Փաշինյանը դիտողություն արեց Վահագն Վերմիշյանին
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը...