News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

Մենք ասում ենք աշխատանքի խրախուսում, բայց որտեղ ենք մենք խրախուսում աշխատանքը, ո՞ր գյուղում, որտեղ ծերե՞ր են ապրում, ո՞ր մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն արտագաղթել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

«Եթե մենք աշխատանքը խրախուսում ենք, բայց չկա բնակչություն, որ պետք է զբաղվի այդ աշխատանքով, մի տեսակ մեր գաղափարը մնում է կիսատ: Եթե մենք խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսը այնտեղ, որտեղ չկան երիտասարդներ, որոնք պետք է զբաղվեն բիզնեսով, ում համար է այդ ծրագիրը»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը խոսեց նաեւ հայրենադարձությունից՝ նշելով. «Քանի դեռ չունենք հայրենադարձության հայեցակարգ, որ երիտասարդը հասկանա, թե իրեն ինչ է սպասվում, եթե ինքը վերադառնա Հայաստան, ինչ առավելություններ, արտոնություններ է տրվում իրեն, այդ խնդիրը չի լուծվի: Միայն մանր բիզնեսին արտոնություն տալով հնարավոր չէ լուծել հայրենադարձության հարցը»,-ասաց նա:

Ռուզան Առաքելյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսությանը, նկատելով, որ գյուղացու եկամուտը կախված է բնակլիմայական պայմաններից, մինչդեռ պետք է ներդրվի ապահովագրություն:

Նշենք, որ նախօրեին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մի մեծ հատված նվիրեց նրան, որ իրենց կառավարության ծրագրի եւ բյուջեի հիմքում դնում է աշխատանքի խրախուսումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Լրացուցիչ ֆինանսական բեռ՝ պետբյուջեի վրա. ՊԵԿ-ը վերանայել է նոր սերնդի ՀԴՄ–ների վերաբերյալ որոշումը
60 000 դրամով ՀԴՄ–ներ կարող են ձեռք բերել հունվար 1-ից հետո բացված տնտեսվարողները...
Կառավարության ծրագրով ներդրումների ծավալը չափազանց քիչ է. «Բարգավաճ Հայաստան»
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի տնտեսությանը խանգարում են վարկային ռեսուրսների հետ կապված դժվարությունները, քանի որ այդ պատճառով բիզնեսը չի կարողանում մատչելի վարկեր վերցնել...
«Գրանդ Հոլդինգը» Հայաստանի տնտեսության առաջատարն է
2018-ին կատարվել է 83 մլն. դոլարի ներդրում…
Արտահանման նոր պատվերներ. Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ եւ Ռուսաստան
Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն եւ զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ...
Կոլումբիական քաղաքը մերժել է 35 մլրդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին եւ պարզ կյանքին․ ՀԲՃ
Շատերը չգիտեն, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, ինչպիսին նախատեսում էր Anglo Gold-ը, վտանգ է սպառնում սովորական գյուղացիական կյանքին...
Ամենաշատ