News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսությունը պետք է դարձնել գիտելիքահենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց  Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ նախատեսել են, որ 2019-ին մարզերում փորձարարական կենտրոնների ստեղծում, որոնք խորհրդատվություն կտան գյուղացիներին, բայց նոր մեթոդներով: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ արդեն նախատեսել են ստեղծել անասնապահական քոլեջ:

Բացի այդ, ըստ նրա, նախատեսված է 2019-2020 թվականներին Արմավիրի մարզում ստեղծել փորձացուցադրական դաշտ, նախարարությունում ստեղծել տեղեկատվական վերլուծական կենտրոն, որի ուսումնասիրությունների հիման վրա կորոշվի քաղաքականությունը:

«2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Լինելու է պլիոտային ծրագիր 2-3 մարզում, եւ 2-3 մշակաբույսի վրա: Նոյեմբերին մեր միջազգային խորհրդատուները վերջնական տարբերակը կներկայացնեն մեզ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը. Փաշինյան
Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի...
Դոլարի փոխարժեքը նվազել է 480 դրամից. Եվրոն եւս էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Տնտեսական աճը 2019-ին կանխատեսվում է 4,6-6,1 տոկոսի սահմաններում. ՀՀ ԿԲ
Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ հաշվետվությունը...
Հանքերի իրական սեփականատերերին կկարողանանք բացահայտել, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել. Փաշինյան
Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հանքարդյունաբերույթյան ոլորտում արտահանման մոտ 90 տոկոսը խտանյութն է, ինչը մեծ խնդիր է...
Ժամանակն է ներդրումներ անել տեխնոլոգիաներում եւ դառնալ մրցունակ. Տիգրան Խաչատրյան
Կառավարության աշխատանքի մեկ տարվա արդյունքներից մեկն այն է, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է եւ մրցակցային պայմանները հավասար են…
Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները հիմնականում գրանցված են օֆշորներում, զգալի մասը ռուսական են. տնտեսագետ
Ընդերքի օգտագործման արդյունքները պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին, բոլորին, ոչ թե առանձին խմբերի...