News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը հայտնել է, որ թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ քննարկել է երկու երկրների միջեւ համագործակցությունը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով, հաղորդում է Global News-ը:

«Ես երեկ խոսել եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութի հետ, եւ մենք քննարկել ենք, թե ինչպես կարող են Կանադան եւ Թուրքիան շարունակել աշխատել այդ հարցով», - ասել է Ֆրիլանդը:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն  հայտարարել էր, որ երկրի հատուկ ծառայությունները ծանոթացել են Խաշոգջիի սպանության գործի ձայնագրություններին:

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիան հայտնել էր, որ Խաշոգջին սպանվել է Ստամբուլում երկրի գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած վեճի ժամանակ, ուր նա գնացել էր հոկտեմբերի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել