News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքական ուժի համար կարեւոր հանգամանք է այն, որ, ի վերջո, ՀՀ-ում արձանագրվի ոչ թե կայունացման կամ իներցիոն բյուջե, այլ հզորացման ու խնդիրների կարգավորման բյուջե: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Տարբեր տարիներին տարբեր կառավարության ներկայացուցիչներ տարբեր ծրագրեր են ներկայացրել ու տարբեր վերլուծություններ արել, բայց մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ոլորտային խնդիրներն առանձնացնենք՝ նշելով առաջնայինն ու երկրորդականը եւ կարողանանք ավելի արդյունավետ քաղաքականություն վարել՝ ավելի շատ միջոցներ  հատկացնելով խոցելի սոցիալական խմբերին»,- ասաց նա։

Էնֆիաջյանը շեշտեց, որ որոշ ոլորտների ներկայացուցիչների աշխատավարձը համադրելի չէ հայաստանյան իրականության հետ, քանի որ չափազանց ցածր է, խոսքը մասնավորապես, ուսուցիչների, զինծառայողների մասին է:

«Ի վերջո, մենք ե՞րբ ենք կարողանալու տարվա կտրվածքով, թեկուզ մեկ-երկու տարի տարբերությամբ կարողանանք հայտարարել, որ, օրինակ՝ 2020 թվականը Հայաստանի ուսուցիչների համար լինելու է աշխատավարձերի բարձրացման տարի, զինծառայողների համար 2021-ը լինելու է էական փոփոխությունների տարի»,- ընդգծեց «Ծառուկյան»-ի պատգամավորը։

Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ նաեւ «Հին Երեւան» ծրագրին, նշելով, որ այդ ուղղությամբ ոչ մի բան չի արվել, ժամկետները խախտվել են. «Ես առաջարկում են «Հին Երեւան» ծրագիրն իրականացնել Կոնդ թաղամասում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ մասին խոսել էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ իր մոտ նման գաղափար եղել է:

Տպել
Partner news