News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել 36-ամյա Էդուարդ Մ.-ն եւ դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երեւանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է
Վթարի վայրի հարևանությամբ ապրողներն ու հետո նաև գյուղի բնակիչները բողոքում էին․․․
ԱՄՆ-ում ձյունամրրիկի պատճառով 4 մարդ մահացել է, հազարավոր չվերթներ չեղարկվել են
Հաղորդվում է նաեւ, որ վատ եղանակի պատճառով հարյուրավոր տներ եւ ձեռնարկություններ առանց էլեկտրականության են մնացել...
Հոնկոնգում դպրոցական ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին. կան զոհեր եւ վիրավորներ
Վարորդը փորձել էր հասնել եւ կանգնեցել տրանսպորտային միջոցը, բայց նրան չի հաջողվել...
Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (ֆոտո)
Այն տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին՝ այս տարվա սեպտեմբերին...
Կանադայում կալանավորված Huawei-ի ֆինանսական տնօրենը 7 անձնագիր ուներ
Թերթի աղբյուրները նշում են, որ Huawei-ի գլխավոր մենեջերը, կարողացել է միանգամից մի քանի անձնագիր ստանալ, քանի որ մի քանի անգամ փոխել է անունը...
Մեկ շաբաթում գրանցվել է 115 արտակարգ դեպք. 37 հրդեհ, 54 ավտովթար
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 15 դեպք, որի հետեւանքով զոհվել է 1, տուժել՝ 16 քաղաքացի…
Partner news