News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արեւելյան ուղղությամբ:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինսկի գործընթացը վերակագնելու փորձ է արվում. Ալեքսանդր Իսկանդարյան
Նա ընդգծեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանցից շատ են տարբերվում, եւ այս ամենում մտահոգիչ է այն, որ թեեւ կողմերը խաղաղության պահպանման սկզբունքին են հետեւում, այնուամենայնիվ նպատակները տարբեր են եւ նույնիսկ հակասական...
Հայաստանի կառավարությունը ստախոսներից է կազմված․ Պարույր Հայրիկյան
Անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հայտարարել, որ մենք չենք մասնակցելու բանակցություններին․․․
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Թալիշի ուղղությամբ. այն նորմալ է անցել
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի...
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում, Թալիշի ուղղությամբ
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը...
ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստ են փորձագիտական աջակցություն ցուցաբերել. Հանդիպում Հայաստանի ԱԽ-ում
Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին...
ԱԳ փոխնախարար Ապիտոնյանը ելույթ է ունեցել «Հակասեմիտիզմի դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին
Համաժողովին քննարկվեցին կրթության, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության դերը հակասեմիտիզմի դեմ պայքարում...
Ամենաշատ