News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am_ին հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 1-ին քաղաքացին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ, գումարը հետագայում տալու պայմանով, Երեւանում գործող խանութ-սրահներից մեկում վերցրել է իրեն պատկանող 450 000 ՀՀ դրամ արժողությամբ «Էյփլ» մոդելի պլանշետը, եւ առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութ-սրահի տեսանկարահանող արքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը խանութ-սրահի աշխատակցից վերցնում պլանշետը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ  վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
8 անգամ դատապարտված Հարությունը դարձյալ կալանավորվել է․ գողությունների շարք Ոստիկանության տեսանյությում
Նախկինում 8 անգամ, այդ թվում՝ գողության համար դատապարտված Հարություն Հակոբյանը ձերբակալվել է․․․
«06»-ով ընկել են Արփա գետը․ կան տուժածներ (ֆոտո)
ԱԻՆ փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից․․․
Թուրք երիտասարդը խանութում բոլորի աչքի առաջ 44 դանակի հարվածով սպանել է ընկերուհուն
Ձերբակալված տղան ոստիկանություն ասել է, թե խանդի պատճառով է...
Նոր Հաճնի կարմրջին բախվել են «ՎԱԶ 2101»-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
Մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել...
Նուբարաշենի աղբանոցի մոտ բախվել են Volkswagen Passat-ը, ԿԱՄԱԶ-ն ու առանց համարանիշների 06-ը. կա վիրավոր (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը...
«Ես հանդես եմ գալիս որպես վկա». «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին
Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց...
Partner news