News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Երկրաֆիզիկոսների միջազգային խումբը Անտարկտիկայի սառույցի տակ հնագույն մայրցամաքների հետքեր է հայտնաբերել, հաղորդում է Live Science-ը:

Գիտնականները երկրի կեղեւի եռաչափ քարտեզ  են ստեղծել՝ համադրելով Եվրոպական տիեզերական  գործակալության՝ GOCE արբանյակի տվյալների հետ, որը 2003-ից մինչեւ 2013 թվականները հավաքել է Երկրի ձգողականության դաշտի մասին տեղեկություններ: Այսպիսով նրանք կարողացել են լուսավորել «կույր գոտին», որը երկար ժամանակ համարվում էր Անտարկտիդան:

«Այն, ինչ տեսնում ենք, մեզ հետ է տանում Գոնդվանա սուպերմայրցամաքի փլուզման ժամանակներ եւ նշում է Անտարկտիկայի կապը շրջակա մայրցամաքների հետ», - նշել է հետազոտության հեղինակ, Կիլի համալսարանի երկրաֆիզիկոս Յորգ Էբբինգը:

Հետազոտողները պարզել են, որ Արեւելյան Անտարկտիդայի որոշ հատվածներ կապված են Գոնդվանա սուպերմայրցամաքի հետ, որը ներառում էր Աֆրիկան, Հնդկաստանը, Ավստրալիան, ինչպես նաեւ Հարավային Ամերիկան:

Նշվում է նաեւ, որ արեւմտյան Անտարկտիկայի երկրակեղեւը շատ ավելի բարակ է, քան արեւելյան հատվածի երկրակեղեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news