News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց եւ բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձեւավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝ մեծ կարեւորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։  Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հետեւում են  էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը ուղղված են վերը նշված նպատակին:

Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի  դրական ազդեցություն  կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:

Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին:  Էլէներգիայի շուկայի նոր եւ ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների եւ թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առեւտրի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ էներգախնայողությունը եւ էներգարդյուավետությունը եւս կառավարության քաղաքականության կարեւոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:

Վերջում Տիգրան Ավինյանը հավելեց, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար եւ խրախուսում է ակտիվ երկխոսությունը եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները նվազում են ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով
Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0.7 տոկոսով եւ կազմել են 42.8 դոլար մեկ բարելի դիմաց․․․
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար. Փաշինյան
Աշնակի 220 կիլովոլտով ենթակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն. Մոտ 10 մլն դոլար է ներդրվել համակարգում…
Հայաստանը կարող է եւ պետք է օգտվի արեւային էներգետիկայի հնարավորություններից
Հայաստանում մեկնարկում է էներգախնայողության մակարդակի բարձրացման պիլոտային ծրագիրը
«Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք տնտեսապես հիմնավորված կլինեն եւ հասանելի բնակչությանը...
Սաուդյան Արաբիան սպառնացել է նոր նավթային պատերազմով
Եթե Անգոլան եւ Նիգերիան չեն կարողանում հետեւել ՕՊԵԿ+-ի շրջանակում իրենց պարտավորությանը, ապա Սաուդյան Արաբիան նրանց դեմ գնային պատերազմ կծավալի…
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային…
Ամենաշատ