News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, մինչ այժմ բնապահպանական կառավարումն իրականացվել է հիմնականում  փոխհատուցման սկզբունքի կիրառմամբ. «Դա վերաբերում է եւ՛ բնապահպանական, եւ՛ բնօգտագործման վճարներին, սակայն այսուհետ սկզբունքը լինելու է կանխարգելման սկզբունքը, ինչպես շատ եւ շատ երկրներում»,-ասաց նա՝ եւ մի օրինակ բերեց:

«Մեր ամենախոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններից մեկը, որը տասնյակ միլիոնավոր խմ մաքուր, բարձրորակ ջուր է օգտագործում իր պրոցեսների համար, դրա համար վճարում է շատ փոքր՝ մի քանի տասնյակ հազար դոլարի կարգի վճարներ եւ սրանով փակում է բնապահպանության հետ կապված գործառույթները: Սակայն կանխարգելման սկզբունքի կիրառումը ենթադրում է, որ պետք է լինի կանխարգելում, ոչ թե փոխհատուցում»,-ասաց նա:

Էրիկ Գրիգորյան ասաց, որ կփոփոխվի նաեւ փորձաքննական համակարգը, որն այսօր, ըստ նրա՝ որոշակի դագանակի դեր է կատարել եւ օգտագործվել է բազմաթիվ ՓՄՁ-ների զսպելու համար, բայց շրջակա միջավայրի պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից դեր չեն ունեցել: 

«Փորձաքննական գործընթացը պետք է ուղղված լինի խոշոր աղտոտողների, խոշոր  ռեսուրս օգտագործողների կառավարման վրա: ՀՀ-ում բնապահպանական վճար վճարողների ավելի քան 90%ը վճարում է 100 հազար դրամից քիչ վճարներ, իսկ ավելի քան 70 տոկոսը՝  նույնիսկ  20 000-ից պակաս: Սակայն վարչարարությունը փորձաքննական գործընթացը եւ լիցենզիան զգալի պետական ռեսուրսներ են խլում: Սա նույնպես էականորեն փոխվելու է:

Բացի այդ, փորձաքննական պրոցեսը առաջարկվել է մշակել, խոշորածավալների դեպքում պետությունը պետք է կարողանա վարձել տեղական եւ միջազգային մասնագետների, որ ավելի հիմնավորված որոշում կայացվի եւ իրական փորձքաննություն իրակացնի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հսկայական անտառապատման աշխատանքներ իրակացնելու պարտավորություն է ստանձնել. «Դա օպտիմալ անտառպատվածության ծրագիրն է եւ արդեն հաջորդ տարվանից պետբյուջեով նախատեսված է 425 մլն դրամ հատկացնել ծրագրին: Բացի այդ, այս պահին արդեն մեծ ծավալի աշխատանքներ են իրակացվում, մենք նախատեսում ենք, որ 2019թ-ը լինելու է բեկումնային տարի ՀՀ-ի անտառպատվածության մասսայական մեկնարկի եւ հետագա տարիներին մինչեւ 2050 թվականը, մեր պարտավորությունների իրակացման համար»,-ընդգծեց Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյուղացու տանը քաշած օղին կարող է հայտնվել խանութում վաճառքի. Փաշինյանը սա շատ կարեւոր համարեց
Հարկային օրենսգրքի փաթեթով, խնդիր ենք դնում այնպիսի փոփոխություն կատարել, որ գյուղացիները կարողանան իրենց տանը օղի քաշել, այն շուկա հանել եւ դա լինի օրինական վաճառք, այդ թվում խանութներում…
Սա տնտեսական հեղափոխության հզոր ազդակ է. Նիկոլ Փաշինյան
Շնորհակալություն կազմակեպիչներին՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, Լոռու մարզպետարանին…
Ներդրումները Հայաստանում լինելու են ավելի գրավիչ. Տիգրան Խաչատրյան
Հայաստանյան հարկային դրույքաչափերը բարձր չեն միջազգային համեմատություններում...
Վազգեն Խաչիկյանը տարազով էր եկել բիզնես-ֆորումին. Նա մեջբերում արեց «նորօրյա դասական» Նիկոլ Փաշինյանից
Ոչ ստանդարտ լուծումները վտանգավոր են...
Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից․ Էնֆիաջյան
Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց․․․
Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին (ֆոտո)
Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարեւանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս…