News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  1984 թվականին ծնված  տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված քաղաքացու:

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկիբակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝  կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:

Ձեռք բերված բավարար  ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու,դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում բարդին տապալվել է, վնասել երկու մեքենա
Ֆոտոլրագրողին բնակիչներն պատմել են դեպքի մանրամասները...
Ողբերգական վրաերթ Դարակերտում. մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան
Վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին․․․
Իրանի հարավում 19 տոննա թմրանյութ են բռնագրավել
Իրանն առաջատար է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում․․․
Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների նկարագրական մասում փոփոխություն է կատարվել. պաշտպան
Փոփոխությունը վերաբերվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու...
Գողություն հարսանյանց սրահում. կասկածյալը հայտնաբերվել է
Փետրվարի 17-ին, ժամը 15.00-ին, Հերիքնազ Դ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն...
Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան
Տեսանելիության բացակայության պատճառով փրկարարներն աշխատանքներ չեն...
Ամենաշատ