News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Գործող ընտրական համակարգը բխում է Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների շահերից: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Հանրապետություն» կուսակցության անդամ, «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

Վարդանյանը «ռեյտինգային» ընտրակարգը անվանեց օլիգարխիական, քանի որ այն, նրա խոսքով, ձեռնտու է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, ուղղված է քրեաօլիգարխիկ տարրերի առաջմղմանը իշխանության:

«Ինձ թվում էր, թե ՀՀԿ-ն թեկուզ փոքր ողջամտություն ուներ, բայց նրանց կողմից իրենց ցուցակը հաստատելուց հետո, այդ հույսն էլ անհետացավ»,- պարզաբանեց «Մենք» դաշինքի ներկայացուցիչը: 

Թեհմինա Վարդանյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն անհաջողություն կկրի, քանի որ հայ հանրության շրջանում իրեն վերջնականապես վարկաբեկել է:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտրությունների արդյունքները ՍԴ–ում կարող են վիճարկվել մինչեւ դեկտեմբերի 21-ը․ ԿԸՀ
Նշված ժամկետից հետո, եթե չի լինի բողոքարկում ԿԸՀ–ն կկազմի արձանագրություն եւ կգրանցի պատգամավորներին...
«Իմ քայլը»՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26, «Լուսավոր Հայաստան»՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը...
"Mы не нищие, понимаете ребята?". Սասուն Միքայելյանի ելույթը ընտրվելու առիթով կազմակերպված խնջույքում
Ես հպարտ եմ, որ դուք էս տարիների իմ չարչարանքը գնահատեցիք ոչ թե որպես Միքայելյան Սասուն...
ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները
Ըստ Մուկուչյանի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140...
ԿԸՀ-ն հրապարակում է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները
Նախնական արդյունքներով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքում 3 ուժ է հայտնվել…
Որտեղ է «Իմ քայլը» առավել շատ ձայներ ստացել. ռեկորդակիրը Արարատի մարզն է եւ Երեւանի Մալաթիա Սեբաստիան
Երկրորդ ընտրական տարածքը, որտեղ «Իմ քայլը» առավել մեծ թվով ձայներ է ստացել Երեւանի Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող...
Ամենաշատ
Partner news