News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հատվածում նոր նախագծերի իրականացմամբ: Այս մասին նոյեմբերի 14-ին «Հայաստանի էներգետիկ շաբաթ – 2018» միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց EBRD հայաստանյան գրասենյակի նախագահ Դիմիտրի Գվինդաձեն:

Նրա խոսքով՝ Հայաստանում EBRD գործունեության առաջնային ուղղությունն է ֆինանսական հատվածը, քանի որ Եվրաբանկի գործընկերային ցանցն ընդգրկում է Հայաստանի բանկային համակարգի 2/3-ը:

«Այդուհանդերձ, Հայաստանի հետ EBRD-ի համագործակցության առանցքներից մեկն է էներգետիկ հատվածը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հետ եւ իրականացնում ենք արդյունաբերական նշանակության «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանի շինարարության համաֆինանսավորումը»,- ասաց բանկի ներկայացուցիչը:

Այնուհետեւ շարունակեց՝ այս նախագիծը համանման առաջին նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում:

«Այսօրվա միջոցառման նպատակը նոր նախագծերի որոշումն է, որը կառավարությունը մտադիր է ներկայացնել Էներգետիկ շաբաթվա շրջանակում: Մենք, անկասկած, հետաքրքրված ենք, քանի որ արդեն ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտի նախաձեռնությունները: Սա մեզ համար ոչ թե ապագան է, այլ ներկան: Բնականաբար, մենք այս ուղղությամբ կշարունակենք աշխատել: Այնպես որ, վերականգնվող էներգիայի աղբյուրներն անպայման կլինեն մեր առաջնայնությունը»,- ասաց EBRD ներկայացուցիչը:

«Թալին-2» նախագծի վերաբերյալ Գվինդաձեն ասաց, որ EBRD-ն մտադիր է քննարկել եւ դրան մասնակցել քննարկումների ավարտին՝ արդեն առարկայական որոշումների ընդունման փուլում:

EBRD գրասենյակի ղեկավարը նաեւ հայտնեց, որ Հայաստանում բանկի ակտիվ փաթեթը 300 մլն եվրո է, երկրում գործարքների ծավալը գործունեության սկզբից սկսած անցնում է 1 մլրդ եվրոյից:

«Մեր փաթեթի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: Սրանում է մեր բանկի տարբերությունը մյուս ֆինանսական կազմակերպություններից: Մենք ամեն տարի կատարում ենք 70-ից մինչեւ 130 մլն եվրոյի գործողություններ, եւ այս տարի ծրագիրը փաստացի 100 տոկոսով կատարել ենք»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք՝ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային կայանի շինարարության մրցույթը շահել է 2 ընկերություններից կազմված՝ իսպանական Fotowatio Renewable Ventures B.V-ի եւ նիդեռլանդական FSL Solar S.L-ի միջազգային կոնսորցիումը: «Մասրիկ-1» արեւային կայանը գտնվում է Մեծ Մասրիկ եւ Վարդենիս քաղաքների մերձակայքում: Կոնսորցիումը արեւային գեներացիայի ապագա օբյեկտից ստացված էներգիայի դիմաց  Հայաստանի համար ռեկորդային ցածր սակագին է առաջարկել՝ 0,0419 դոլար, առանց ԱԱՀ-ի կամ 20,11 դրամ 1 կՎտ/ժամի դիմաց:

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը: Միջոցառմանը մասնակցում են արտասահմանյան եւ տեղական պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, դիվանագիտական կորպուսների, փորձագետների 300-ից ավելի ներկայացուցիչներ:

EBRD-ն Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրողն է: Եվրաբանկի ներդրումները 1992 թվականին գործունեությունը սկսելուց ի վեր կազմել են 1,13 մլրդ եվրո՝ ուղղված ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների, էներգետիկ հատվածներում նախագծերի ֆինանսավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանը եւ Լիտվան «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը սպառնալիք են համարում էներգետիկ անվտանգությանը
Լեհաստանն ու Լիտվան անչափ նման դիրքորոշում ունեն՝ ասելով, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը Եվրոպայի այս հատվածի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք է…
Սաուդյան Արաբիային կոչ են արել պատասխան տալ նավթային ճգնաժամի համար
Նա ենթադրել է, որ թագավորության ղեկավարությունը ստիպված է բացատրել՝ ինչպես էր հնարավոր նման հարձակում...
ՀՀ-ն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ եւ խաղաղ օգտագործման թափանցիկ եւ բաց քաղաքականություն. Ս. Պապիկյան
Նախարարը շեշտել է, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ առաջնահերթություն...
Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գներն իջնում են...
Մեզ պետք չէ մերձարեւելյան նավթ եւ գազ. Թրամփ
«Քանի որ վերջին մի քանի տարում մենք էներգետիկայի ոլորտում մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք էներգիայի ցանցային արտահանող ենք...
ՕՊԵԿ-ը գնահատում է նավթի շուկայի վրա Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների ազդեցությունը
Հաշվի առնելով նավթի գլոբալ պաշարների բարձր մակարդակն ու այն, որ բացակայում են դեֆիցիտի նշանները, ՕՊԵԿ-ը դեռեւս չի քննարկի որեւէ միջոց ձեռնարկելու հնարավորությունը…