News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաեւ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ:

2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն  մասին, որ Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետ է հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊ) ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին եւ 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով դեպի «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 26 հա հողատարածքներ ջրամատակարարում է իրականացվել: Այդ մասին տեղյալ են եղել «Արտաշատ» ՋՕ ընկերության աշխատակիցները, որոնք ունեցել են ոռոգման ջրի նպատակային ու արդյունավետ օգտագործման եւ իրականացրած ծառայությունների դիմաց գումարներ գանձելու պարտավորություն, ինչը չեն կատարել՝ դրանով իսկ դրդել են «Ջրառ» ՓԲԸ պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցներին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն եւ ծառայողական պարտականությունները չկատարելուն, այն է՝ տեղյակ լինելով ընկերության հաշվեկշռում գտնվող  Մխչյան 1-ին եւ 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից խողովակների միացման ապօրինի եւ հիդրոտեխնիկական նորմերի տեսանկյունից անթույլատրելի լինելու մասին` ժամանակին եւ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ՝ պետությանը պատճառվել է մոտ 10.772.794 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայությունից ստացված ահազանգի հիման վրա  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է Արարատի մարզային քննչական վարչությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհավանական ավտովթարների շարքից
Ֆիքսվել են տեսախցիկների կողմից...
Չինաստանում կանադացի նախկին դիվանագետ է կալանավորվել
Նախկին դիվանագետի կալանավորումը տեղի է ունեցել չին-կանադական հարաբերությունների սրման ֆոնին․․․
Շղթայական վթար Իսակովի պողոտայում․ 6 մեքենա բախվել են իրար, 4 հոգի հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն․․․
Մանվել Գրիգորյանի համար 20 մլն դրամ գրավ են առաջարկել
Պաշտպանի կարծիքով՝ դատավոր Մարինե Մելքոնյանը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամ․․․
Ինչո՞ւ էին Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն հրավիրել. պարզաբանում է պաշտպանը
Դատավորի կանխակալ վերաբերմունքը մեզ առիթ է տվել մտածելու, որ անիմաստ է հիվանդ մարդու դատարան տեղափոխելը…
Սինգապուրում բանվորին մեղադրել են 1 դոլար կաշառք վերցնելու մեջ
Նման մեղադրանք է ներկայացվել դեպոյի աշխատակիցներից եւս մեկին․․․
Ամենաշատ
Partner news