News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ այս մասին են վկայում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Չինաստանից 15 խոշոր ներդրողների մասնակցությունը։

«Այս եռօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն արեւային ֆոտովոլտայիկ կայանների կառուցման 5 տենդեռային նախագծեր, այդ թվում՝ «Թալին 2»–ը՝ Արագածոտնի մարզում»,–ասաց Բաղրամյանը։

Բացի այդ, միջոցառման շրջանակներում ներդրողներին կներկայացվի մի շարք առաջարկներ, որոնք դեռ ներառված չեն տենդեռների փաթեթում։

«Այնպիսի խոշոր ներդրողների ներկայությունն, ինչպես IFC–ն, EBRD–ն, WB–ն եւ գրեթե բոլոր դոնոր բանկերն են, վկայում է բարձր ներդրումային հետաքրքրության մասին»,–նշել է Բաղրամյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ «Էներգետիկայի շաբաթ 2018»–ի շրջանակներում նախատեսված է այց այն տարածքներ, որտեղ նախատեսված է արեւային կայանների կառուցումը վերոհիշյալ 5 նախագծերով։

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը