News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է հրաժարականի մասին, քանի որ համաձայն չէ Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների դեմ ռազմական գործողությունների դադարեցման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ռուսախոս առաջնորդի հրաժարականը երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի զրկում խորհրդարանական մեծամասնության աջակցությունից, բայց Իսրայելում իշխող աջ կրոնական կոալիցիան 120 մանդատից կրճատում է մինչեւ նվազագույն՝ 60 մանդատի՝ մեծացնելով արտահերթ ընտրությունների հավանականությունը:

«Ես այստեղ եմ, որ հայտարարեմ պաշտպանության նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին», — հատուկ մամուլի ասուլիսին ասել է Լիբերմանը:

Նախօրեին նա համաձայն չէր կառավարության իր գործընկերների՝ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների հետ մեկ օր տեւած հարվածների փոխանակումից հետո ռազմական գործողությունների դադարեցման մասին որոշման հետ: Պաղեստինյան կողմը նույնպես համաձայնել էր զինադադարին եւ երեկվանից պահպանում է այն:

Քաղաքական գործիչը «կեղծ լուր» է անվանել այն, որ նա կողմ է քվեարկել եւ նորից կոչ է արել «կոշտ հարված» հասցնել անկլավում իշխող ՀԱՄԱՍ շարժմանը:

Լիբերմանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականին`վերջին ընտրություններից մեկ տարի անց: Նեթանյահուի երկու նախկին կառավարություններում նա ղեկավարում էր ԱԳՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ