News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաթումիի նավահանգստում սակագների հարցը քննարկելու համար առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստն անցկացնել: Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Հանրապետական կուսակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի՝ Բաթումիի նավահանգիստը Հայաստանի կողմից օգտագործելու համար սակագների հնարավոր վերանայման մասին հարցին:

Ընդ որում նա նշեց, որ Բաթումիի նավահանգստում սակագների որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են:

«Եթե խոսքը հենց նավահանգստի սակագների մասին է, ապա սակագների որոշակի փոփոխություններ արդեն կատարվել են: Խոսքը նավթամթերքների, բենզինի, դիզելային վառելիքի մասին է: Գները կայունացել են եւ այդ իմաստով շուկան ազատականացրել են», - պարզաբանեց նա:

Նա նաեւ նշեց, որ սակագների փոփոխության վերաբերյալ ցանկացած քննարկում ենթադրում է համապատասխան համատեղ քննարկման եւ բանակցային գործընթացի անցկացում:

Ավինյանը շեշտեց, որ իրենք բարձրացրել են Վրաստանի տարածքից որոշակի ապրանքների տեղափոխման գործընթացի առավելագույնս պարզեցնելու հարցը, որը ներառում է ցանկացած արհեստական խոչընդոտների վերացում: Միեւնույն ժամանակ նա հաղորդեց, որ այս հարցը արդեն լուծված է, իսկ սակագների հարցը դեռեւս քննարկման փուլում է:

 «Վերջերս մենք խնդիր ունեինք հացահատիկի եւ գարու տեղափոխման հարցում, սակայն այս խնդիրը քննարկվել եւ ժամանակավորապես լուծվել է», - բացատրեց Ավինյանը` հավելելով, որ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում այս հարցին վերջնական որոշում կտրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ