News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում էկո-թրենդը զարգանալու բոլոր նախադրյալներն ունի: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց SHTIGEN ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը: 

Նա նշեց, որ բիզնեսի համար կարեւոր է, որ արեւային տեխնոլոգիաների առաջընթացը կայուն բնույթ ունենա, այլ ոչ թե խանդավառության հարց դառնա:

«Հայաստանում հելիոտեխնոլոգիայի կայուն զարգացման համար բավական չէ պարզապես դրամաշնորհ ստանալ, անհրաժեշտ է, որպեսզի դրանք շահութաբեր լինեն, իսկ որտեղ շահույթ կա, այնտեղ կա նաեւ զարգացման կայունություն»,- նշեց Շեկյանը:

Նա ասաց, որ այս իմաստով Հայաստանում էկո-թրենդի, որպես կայուն ուղղության, զարգացման համար բոլոր նախադրյալները կան, եւ լուրջ բիզնեսների առկայությունը դրա մասին է վկայում:

«Նվազագույնը առաջիկա 5 տարիներին ես էկո-թրենդի նոր ուղղություններ, շուկայի նոր հատվածներ եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ավելի բարձր տեմպեր եմ կանխատեսում»,- եզրափակեց SHTIGEN-ի տնօրենը:

«Հայաստանի էներգետիկ շաբաթ-2018»-ը կտեւի նոյեմբերի 14-ից 16-ը: Կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության հիմնադրամը եւ Invest In Network-ը: Միջոցառմանը մասնակցում են արտասահմանյան եւ տեղական պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, դիվանագիտական կորպուսների, փորձագետների 300-ից ավելի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ