News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկու օր առաջ ստացվել են  «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաների ամփոփ հետազոտության արդյունքները, եւ դրանք պարզապես ցավալի են: Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով կենտրոնացված քննությունների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով, նրանք առաջարկել են 9-րդ եւ 12-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից մեկական քննություն անցկացնել, սակայն փորձագետները շարունակում են պնդել, որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:  

«Կլինեն շատ աշակերտներ, որոնք կենտրոնացված քննությունների արդյունքում չեն կարողանա հանձնել առարկան: Հատկապես այս խնդիրը մտահոգիչ է 12-րդ դասարանում, քանի որ կարող ենք խնդիրներ ունենալ զորակոչի հետ: Մենք կքննարկենք հետազոտության արդյունքները եւ առկա խնդիրը Պաշտպանության նախարարության հետ՝ հնարավոր հետեւանքների հետ կապված », - բացատրեց Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ Հարությունյանի, այդ ուսումնասիրությունները բացահայտել են առկա խնդիրները եւ բացասական ակնկալիքները: Նրա խոսքով, ուսումնասիրությունը իրականացվել է «խնայող» ռեժիմով, սակայն այս դեպքում էլ 12-րդ դասարանի աշակերտների 30-40 տոկոսը չի կատարել քննության պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ