News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլայ Գրուեւսկին դիմում է ներկայացրել ներգաղթյալների հունգարական գրասենյակ՝ խնդրելով իրեն ապաստան տրամադրել՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը։

«Ներգաղթյալների եւ ապաստանի տրամադրման վարչությունը կանցկացնի գնահատման պրոցեդուրա՝ համաձայն հունգարական եւ միջազգային օրենքների։ Մակեդոնիան կարեւոր դաշնակից է, սակայն Հունգարիան կարծում է, որ Գուրեւսկուն ապաստանի տրամադրման միջնորդության գնահատումը բացարձակապես իրավաբանական հարց է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայրենիքում Գուրեւսկու հանդեպ մի քանի քրեական գործ է հարուցված՝ կոռուպցիայի եւ ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ