News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթները ամերիկացիների համար են գրված, այլապես անգլերեն չէին լինի։ Մենք նրա նկատառումները մեկնաբանելու պատճառ չունենք։ Պատասխանելով Մակրոնի հասցեին Թրամփի զայրացած թվիթներին վերաբերող հարցին՝ այս մասին BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Մակրոնի խորհրդականը։

Ելիսեյան պալատում նշել են, որ Մակրոնի եւ Թրամփի հարաբերությունները «շատ իրական» են։ «Չնայած թվիթներին՝ նրանք շաբաթական մի քանի անգամ հեռախոսազրույց են ունենում եւ գլոբալ հարցեր են քննարկում»,- հայտարարել են Ելիսեյան պալատում՝ խոստովանելով, որ նրանց հարաբերությունները «ոչ միշտ են թեթեւ լինում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է սեփական զինված ուժերը ստեղծի։ Նա նաեւ ասել էր, որ Եվրոպական միությունը պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից եւ ԱՄՆ-ից, ինչին ի պատասխան՝ Թրամփը շարունակ զայրացած թվիթներ է գրում նրա մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ