News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի ռազմական առավելությունը կրճատվել է, իսկ որոշ դեպքերում՝ վերացել՝ հաշվի առնելով այն, որ նրա մրցակիցներն առավել իմաստուն, ուժեղ եւ ագրեսիվ են դառնում։ Այսպիսի հետեւության է հանգել Ազգային պաշտպանության ռազմավարական հանձնաժողովը, որը կազմված է ազգային անվտանգության հարցերով 12 նախկին աշխատակիցներից եւ փորձագետներից՝ տեղեկացնում է CBS News-ը։ Նրա հետեւությունների համաձայն՝ ԱՄՆ-ը կարող է պարտվել հաջորդ պատերազմը։

«Իր դաշնակիցներին, գործընկերներին եւ իր կենսական շահերը պաշտպանելու Ամերիկայի ունակությունը գնալով ավելի շատ կասկածներ է առաջացնում։ Նա կարող է պարտվել Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ պատերազմում»,- գրում են զեկույցի հեղինակները։

Հանձնաժողովը որոշակիացրել է վեց տենդենցներ, որոնք արմատապես փոփոխել են ռազմավարական միջավայրը, որի հետ այժմ բախվում է Միացյալ Նահանգները։

Ռուսաստանի եւ Չինաստանի նման ավտորիտար տերությունների լայնամասշտաբ վերականգնումը, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նման ռազմական ագրեսիվ հնարավորություններով տարածաշրջանային մասնակիցների աճը, ջիհադականների կողմից սպառնալիքների ուժեղացումը, իր մեջ ուժեղ դիվանագիտական եւ տնտեսական հարկադրանք պարունակող «մոխրագույն գոտու» աճող ագրեսիան, առաջադեմ տեխնոլոգիաների՝ հիպերձայնային զենքի եւ արհեստական ինտելեկտի տարածումը, ինչպես նաեւ՝ բյուջետային անկայունությունն ու պաշտպանության մեջ ներդրումների կրճատումը քայքայում են ԱՄՆ-ի առավելությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ