News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան կոչ է արել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ այս գործի միջազգային հետաքննությունը կարեւոր նշանակություն ունի՝ հաստատելով սպանությունը բացահայտելու Թուրքիայի հաստատակամությունը։ « Մենք ապացույցները տրամադրել ենք նրանց, ովքեր ուզել են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ