News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Թիրախավորած կպայքարենք այս պահին միայն ՀՀԿ–ի դեմ, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ գաղափարական հենքի վրա կտանենք պայքարը»։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանը։

Այս թիրախավորումը Աղազարյանը բացատրեց նրանով, որ ՀՀԿ–ն նպաստել է «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմանը, քանի որ այդ մեթոդով հավակնում է հաղթահարել 5 տոկոսի շեմը։

ԲՀԿ–ի մասին Հովիկ Աղազարյանը վերապահումով խոսեց. «Իրենց պահվածքով չեն եղել ծրագրային, բեւեռային ընդդիմություն, շատ ժամանակ կողմ են եղել իշխանության օրինագծերին։ «Այլընտրանք» եզրույթը նրանք հորինեցին, որ համապատասխանեցնեն իրենց կեցվածքին»։

Ասաց, որ ոչ մի լուրջ քաղաքական ուժի ձեռնտու չէ գրպանային ընդդիմություն ունենալ։ 

«Լուսավոր Հայաստանին» ու «Մենք» դաշինքին Աղազարյանը դիտարկում է իբրեւ ռացիոնալ ընդդիմություն։

Նա կանխատեսում է, որ նոր խորհրդարան կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ–ն, ՀՀԿ–ն, նաև՝ ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստանը», «Մենքը» եւ «Սասնա ծռերը»։

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավն սկսելու է նոյեմբերի 26–ից։ Հավանական է Երեւանից սկսի, շարունակի դեպի մարզերը։ Քննարկվել է նաեւ Սյունիքից սկսելու եւ այլ մարզերով դեպի Երեւան շարժվելու տարբերակը։ 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ