News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

«Մեգաֆոն» ընկերության բաժնետերերը արտահերթ ժողովում քվեարկել են գործադիր տնօրեն Գեւորգ Վերմիշյանին 3 տարի ժամկետով ընկերության գլխավոր տնօրեն նշանակելու օգտին՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Հոկտեմբերի սկզբին «Մեգաֆոնը» հայտնել էր, որ ընկերությունում մոտ 20 տարի աշխատած Սերգեյ Սոլդատենկովը որոշել է հեռանալ պայմանագրի ժամկետի լրանալուց առաջ։ Նա 2003-2012թթ․ զբաղեցրել էր «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենի պաշտոնը, որից հետո հեռացել էր ընկերությունից, այնուհետեւ 2016թ․ կրկին վերադարձել էր ընկերություն եւ գլխավորել այն։

Վերմիշյանը 2011-ից զբաղեցրել է գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը։ Մինչ «Մեգաֆոնում» աշխատելը, 2007-2011թթ․ համակարգել է «Սիստեմա» ֆինանսական ընկերության կորպորատիվ ֆինանսների բլոկը։ 2002-2007թթ․ աշխատել է ԼՈւԿՕՅԼ ընկերությունում՝ վերլուծաբանից մինչեւ բանկերի եւ ֆինանսական շուկաների հետ աշխատանքի վարչության պետի կորպորատիվ փոխառությունների գծով տեղակալ։

«Մեգաֆոնը» բջջային կապի մեծությամբ երկրորդ ռուսական օպերատորն է, որի բիզնեսի 99 տոկոսը ՌԴ-ում է։

Ընկերության բաժնեմասերը բաշխված են հետեւյալ կերպ՝ 56,3 տոկոսը պատկանում է Ալիշեր Ուսմանովի USM հոլդինգին, 22,52 տոկոսը՝ «Մեգաֆոնի» դուստր MICL-ին, 18,96-ը՝ Գազպրոմբանկին, եւս 2,2-ը մնացել են փոքր բաժնետերերի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news